Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կմեկնի հունական Լեսբոս կղզի: «Շաբաթ օրը ես մեկնում եմ Լեսբոս կղզի, ուր անցած ամիսներին ժամանել են բազմաթիվ փախստականներ»,- ասել է Հռոմի պապը Վատիկանում՝ նշելով, որ գնում է «ինչպես փախստականներին, այնպես էլ Լեսբոսի բնակիչներին և ողջ հույն ժողովրդին, որն այդքան բարեհոգաբար ընդունում է նրանց, համերաշխություն հայտնելու համար»։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը խնդրել է հավատացյալներին իր ուղևորությունն ուղեկցել աղոթքներով։